«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայտնի դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում դժգոհել է, որ հայտնվել է պարապուրդի մեջ: «Ինձ նման դերասաններից շատերն այսօր սպասողական վիճակում են, հատկապես, եթե իրենք նախաձեռնող չեն, չեն ասի` ինձ դեր տվեք, եւ այլն։ Ես, այսպես ասած, նախահարձակ չեմ լինում, եւ հետո խաղացանկն էլ այնպիսին չէ, որ ասեմ` այս դերը ես ինչպե՜ս կխաղայի ու հետո պահանջ ներկայացնեմ թատրոնի ղեկավարությանը, որ այդ դերն ինձ տան:
Չէ, հիմնականում ջահելներին են զբաղեցնում, նրանց խաղն էլ այն մակարդակի չէ, որ պետք է լիներ։ Այս պարագայում ստիպված լոյալ դիրք եմ գրավում, տարիներն անցնում են, իսկ ես պարապուրդի մեջ եմ»,- ասել է նա։ Գուժ Մանուկյանը նաեւ ասել է, որ մերժում է սերիալներում նկարահանվելու առաջարկները: «Եկել եմ այն եզրակացության, որ պահանջկոտ դերասաններ հեռուստաընկերություններին պետք չեն։ …Նրանք որակ ապահովելու խնդիր չունեն։ Սերիալներում չնկարահանվելու պատճառներից մեկն էլ իմ պրեստիժի հարցն է»։
Ավելի մանրամասն՝ Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: