Դուք ամեն առավոտ սո՞ւրճ եք խմում, իսկ կինոթատրոն ադի-բուդիով հաճախում: Ապա այս և շատ այլ սովորությունները, որոնք դարձել են ձեզ համար ամենօրյա, կարող են իրականում վնաս պատճառել: Ահա թե ինչ պետք չէ անել ամեն օր:
Ոտքերը ավտոմեքենայի մեջ այսպես մի դրեք
Շատ ուղևորներ սիրում են ավտոմեքենայում ոչ ստանդարտ կերպով նստել: Եվ որքան ֆիլմեր կան, երբ հերոսուհին այսպիսի դիրքով է երթևեկում: Սակայն սա իրականում շատ վտանգավոր է: Սա հատկապես վտանգավոր է վթարային իրավիճակների դեպքում: Պետք է ազատվել այս սովորությունից և կապել ամրագոտիները:
Թաց սրբիչը մի կախեք և լոգանքից հետո մի բացեք վարագույրները
Հաճախ մենք թաց սրբիչները կախում ենք, ինչը հիգիենիկ չէ: Պետք չէ լոգանքից հետո այն թողնել լոգարանում:
Քաղցած ժամանակ սուրճ մի խմեք
Մենք սովոր ենք օրը սկսել սուրճով: Սակայն դա պետք չէ անել քաղցած ժամանակ: Մասնագետները խորհուրդ են տալիս դա անել նախաճաշից հետո կամ օրվա կեսին:
Ադի-բուդի մի կերեք
Կինոթատրոններում սա ավանդույթ լինի կարծես: Սակայն կա պատճառ, որը կստիպի ազատվել դրանից: Մասնագետները վկայում են, որ սա վնասակար է ատամների համար:
Պզուկները մի պոկեք
Այս պարզ ճշմարտության մասին բոլորն են լսել, սակայն շարունակում են դա անել, ինչը վտանգավոր է:
Հեռախոսը լիցքավորելիս այն մի դրեք բարձի տակ
Սրա մասին նույնպես շատերն են լսել: Հետևանքները կարող են հրդեհի տեսքով լինել: