Ինչո՞ւ են նվազել աշնանացանի հեկտարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել է, թե նախորդ տարիների համեմատ ինչո՞ւ է նվազել Տավուշի մարզում կատարված աշնանացանի ցուցանիշը: Աբովյանի խոսքերով` մարզում կատարվել է 3 հազար 416 հեկտար աշնանացան: Իսկ ծավալների նվազման պատճառներից մեկն էլ նախորդ տարի պետության կողմից գյուղացիներին տրվող դիզելային վառելանյութի եւ պարարտանյութի պետական սուբսիդավորման բացակայությունն է եղել:

Մարզպետն ասաց, որ իրենք ռուսաստաբնակ տավուշցիներին խնդրել են, եւ նրանք որպես օգնություն հացահատիկի սերմացու են ուղարկել, որը որպես նվիրատվություն տրվել է Տավուշի ֆերմերներին: Տավուշի մարզում անցած տարի տեղի ունեցած կարկտահարությունն էլ իր հերթին «ստիպեց» գյուղացիներին ցորենի աշնանացան քիչ կատարել:

Տավուշի մարզում հակակարկտային հրթիռային համակարգի ներդրման հնարավորության մասին մեր հարցին ի պատասխան էլ պարոն Աբովյանը նկատեց, թե Արմավիրի եւ Լոռու մարզերում գործելու են հրթիռային հակակարկտային կայաններ: Պիլոտային այդ ծրագրի արդյունավետ լինելու դեպքում այդ համակարգերը կկիրառվեն նաեւ Տավուշի մարզում:




Լրահոս