Ի՞նչ պատիժ է հասնում ՀՀԿ-ականներին. Երևանի քաղաքապետարանում կատարվածի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 13: Առավոտ էր, Երեւանյան լուսապայծառ առավոտներից մեկը: Երեւանի քաղաքապետարանում ավագանի նիստ էր, որը ավելի ուշ վերածվեց մարտեր առանց կանոնների մարզաձեւի:

Ամեն ինչ սկսվեց փետրվարի 12-ի բողոքի ակցիայով, երբ բնակիչները փակել էին «Նուբարաշեն» Քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհը: Նրանք բողոքում էին տարիներ շարունակ լուծում չտրվող կոյուղաջրերի գարշահոտությունից: Հաջորդ օրը Երեւանի ավագանու Երկիր Ծիրանի խմբակցության անդամները՝ ղեկավար Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ գարշահոտ կոյուղաջրով լի տարաները տարել էին քաղաքապետարան եւ նիստի ժամանակ ավագանու անդամ Մարինե Խաչատրյանը փորձեց կոյուղաջրով լցված բանկան մոտեցնել Տարոն Մարգարյանին:

Ի՞նչ է սպասվում

Ոստիկանությունում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դատելով իրավիճակից նշանակվել են փորձաքննություններ, որպեսզի հասկանան, թե քաշքշուկի հարվածների արդյունքում` ով ինչ վնասվածք է ստացել, եւ հուսանք փորձագետները իրավիճակին օբյեկտիվ գնահատական կտան:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:




Լրահոս