«Բանանցն» Անթալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում հերթական ստուգողական հանդիպումն է անցկացրել:
Երևանյան թիմը մրցել է Կարագանդայի «Շախտյորի» հետ և պարտվել 1:2 հաշվով:
«Բանանցի» կազմում միակ գոլը խփեց կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը:
Նշենք, որ փետրվարի 16-ին «Բանանցը» ուժերը կչափի դանիական «Վիբորգի» Մ19 թիմի հետ: