Ինչ փուլում է գտնվում ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի գործով քննությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից փորձեց պարզել` ինչ փուլում է գտնվում նախօրեին Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի գործով քննությունը:

Ի պատասխան մեր հարցման` հայտնեցին, որ դեռևս նյութեր են նախապատրաստվում:

Ըստ երևույթին` օրեր անց պարզ կլինի քրեական գործ կհարուցվի, թե ոչ:

Հիշեցնենք` հանցագործության մասին հաղորդում ներկայացրել են և «Երկիր Ծիրանի» խմբակցությունը, և Երևանի քաղաքապետարանը: Վերջինիս հաղորդման բովանդակությունը ոստիկանությունն անհասկանալի պատճառներով չի հայտնում:

Ինչպես հայտնի է` նախօրեին «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներն ավագանու նիստին ներկայացել էին ապակյա տարաներով՝ լցված կոյուղաջրերով. դրանք ԵԾ անդամների միջոցով ուղարկել էին Նուբարաշեն համայնքի բնակիչները` այս կերպ փորձելով ուշադրություն գրավել իրենց համայնքում առկա գարշահոտության վրա: «Երկիր Ծիրանի»-ի անդամ Մարինա Խաչատրյանը տարայով կոյուղաջուրը տանում էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտ: Այդ ընթացքում Երեւանի ավագանու անդամները փորձեցին կանխել Մարինա Խաչատրյանին, ինչի արդյունքում քաշքշուկ տեղի ունեցավ, ԵԾ անդամին ՀՀԿ-ականները հարվածներ հասցրին, քաշեցին նրա մազերը:




Լրահոս