Նոր զարգացումներ. Կոտայքի դատախազը Հրազդանի քաղաքապետի վերաբերյալ միջնորդագիր է ներկայացրել մարզպետին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոտայքի մարզի դատախազ Ռաֆայել Խաչատրյանը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի վերաբերյալ միջնորդագիր է ներկայացրել մարզպետ Կարո Գուլոյանին: Պատճառը 2017թ. հունիսի 8-ին քաղաքապետի որդու՝ Ռազմիկ Դանիելյանի մասնակցությամբ միջադեպն էր: Հիշեցնենք` 16-ամյա Ռ. Դանիելյանը վերցրել էր հոր ծառայողական մեքենան, վրաերթի ենթարկել քաղաքացի Վալերի Թորոսյանին, որն էլ գիտակցության չգալով` մահացել էր: Հարուցված քրեական գործը կարճվել է:

Իսկ դատախազ Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրել է. «Իմ կողմից` որպես մարզի դատախազի, Կոտայքի մարզպետին ներկայացվել է միջնորդագիր` Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի կողմից իր ծառայողական ավտոմեքենան առանց հսկողության թողնելու հանգամանքը կարգապահական իրավահարաբերությունների տիրույթում քննարկելու, ինչպես նաեւ հիշյալ հանգամանքը մյուս համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկման առարկա դարձնելու վերաբերյալ` հետագայում նմանօրինակ դեպքերը բացառելու համար»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս