2018 թվականի փետրվարի 17-ին Սյունիքում դաժան ծեծի արդյունքում սպանվել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակից, 53-ամյա Վալերիկ Մանուչարյանը: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության` դեպքի առթիվ ձերբակալվել էին 3 անձ, այդ թվում` մահացածի եղբոր որդին, որի անունն իրավապահները չեն հայտնում:
«Ժողովուրդ» օրաթերթին երեկ ազգականների վիճաբանության վերաբերյալ որոշ մանրամասներ հայտնի դարձան: Մասնավորապես վիճաբանության պատճառը եղել է այն, որ Վ. Մանուչարյանը հեռախոսով անձնական բնույթի նամակներ է գրել: Սա հայտնի է դարձել նրա ընտանիքի անդամներին, եւ 23-ամյա եղբորորդին որոշել է հարցերը պարզելու համար հանդիպել նրան, վիճաբանել, եւ արդյունքում ստացած վնասվածքներից Մանուչարյանը մահացել է: