Գևորգ Կոստանյանը «մինի դատախազի» պաշտոն կդարձնի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախկին գլխավոր դատախազ, պատգամավոր Գեւորգ Կոստանյանը մտադիր է նոր կարգուկանոն սահմանել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստերի ժամանակ։ Ինչպես հայտնի է, շուտով նա կզբաղեցնի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, քանի որ այն թափուր է մնալու Հրայր Թովմասյանի՝ ՍԴ գործուղվելու պատճառով։ Կոստանյանը չի պատրաստվում բանավեճ, ռեպլիկներ թույլ տալ պետաիրավականի նիստերի ժամանակ եւ խիստ դիսցիպլինա է սահմանելու, որպեսզի բանավեճ, քննարկում չծավալվի։ Կարճ ասած՝ նա որոշել է «մինի դատախազի» պաշտոն դարձնել հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս