Դեռևս պատգամավոր Հրայր Թովմասյանն իրեն ավելի մեծամիտ է պահում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս պատգամավոր հանդիսացող Հրայր Թովմասյանն իրեն արդեն ՍԴ անդամ է երեւակայում: Չնայած որ նա արդեն չի հանդիսանում ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, սակայն երեկ հանձնաժողովի անդամի կարգավիճակով մասնակցում էր նիստին:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը փաստեց, որ Թովմասյանը ներկա գտնվեց միայն նիստի առաջին հատվածին, ապա արագ հեռացավ՝ անպատասխան թողնելով լրագրողների հարցերը՝ ուղղակի փախչելով նրանցից: Այնպես չէ, որ նախկինում Թովմասյանը սիրում էր շփվել լրագրողների հետ, սակայն այժմ, երբ հայտնի է՝ նա դառնալու է ՍԴ անդամ, իրեն ավելի մեծամիտ է պահում:




Լրահոս