Չորրորդ նախագահի ընտրությունն անցկացնել համաժողովրդական քվեարկությամբ. ԵԼՔ-ը դիմում է ՍԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԼՔ խմբակցության իրավաբանները պատրաստել են ՍԴ դիմում՝ ՀՀ նախագահի ընտրությունների շուրջ ստեղծված սահմանադրական խառնաշփոթի հարցով։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Դիմումով Սահմանադրական դատարանից պահանջում ենք հակասահմանադրական ճանաչել ԱԺ կանոնակարգի այն դրույթները, որոնցով նախատեսվում է Հանրապետության նախագահին ընտրել Ազգային ժողովում։

Առաջարկվում է երկրի չորրորդ նախագահի ընտրություններն անցկացնել համաժողովրդական քվեարկությամբ։ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է ԱԺ 21 պատգամավորի ստորագրություն։

ՍԴ դիմումի տեքստը ուղարկել ենք Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչներին, առաջարկելով ստորագրել»,- ասված է գրառման մեջ:




Լրահոս