ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստին Վիգենինը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Այդ մասին վերջինս հայտնել է այսօր՝ փետրվարի 22-ին, Վիեննայում կայացած ձմեռային նստաշրջանի ամփոփիչ ելույթի ժամանակ, փոխանցում է Apa գործակալությունը։ Վիգենինը նշել է, որ հրաժարականի դիմումը նա ներկայացրել է ԵԱՀԿ ԽՎ նախագահին։
Պարզաբանել է, որ իր հեռանալը պայմանավորված է իր ողջ ներուժը Քաղաքական ու անվտանգության հարցեերով կոմիտեում որպես համազեկուցող՝ կենտրոնացնելու ցանկությամբ։