«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն առաջին դաշնակցականն է, որը բացահայտ հայտարարել է, որ դեմ չէ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն: «Ես կարծում եմ՝ հիմա կոռեկտ չէ այդ հարցին պատասխանել, քանի դեռ ՀՀԿ-ն չի ներկայացրել իր թեկնածուին: Բայց եթե ինձ հարցնում եք որպես անձ, կառավարիչ, ապա որպես վարչապետի թեկնածու, իհարկե, եթե Սերժ Սարգսյանը կարող է երկրի նախագահի այդ ծանր բեռը տանել, վարչապետությունն ինչ է, որ չտանի»,- ասել է նա:
Փոխարենը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա հրաժարվել է գնահատել վարչապետ Կ.Կարապետյանի գործունեությունը: «Ես կարծում եմ՝ ինձ հարց պետք է տաք կառավարության ընդհանուր աշխատանքից, ոչ թե անձերից… Եղել են, այո՛, բանավեճեր, եւ ես համարում եմ՝ այդ բանավեճը կառավարության արժանիքն է, ոչ թե թերությունը: Չեմ ուզում անդրադառնալ միջանձնային այլ հարաբերությունների»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: