Մոր և քրոջ երեսից. ԱԱԾ Գորիսի բաժնի պետը հրաժարական կտա. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանը պատրաստվում է հրաժարականի դիմում գրել և դուրս գալ համակարգից, քանի որ նրա մոր՝ Արաքսյա Ղասումյանի և քրոջ՝ Քնարիկ Ջավահիրյանի պատճառով փաստի առաջ է կանգնել։ Հիշեցնենք, որ նրա ազգականները մոտ 6 տասնյակ գորիսեցիների խաբելու միջոցով «Կամուրջ» վարկային կազմակերպությունից հազարավոր դոլարներ են յուրացրել։ Բարձրացված աղմուկից հետո Ջավահիրյանը իր ղեկավարին հայտնել է աշխատանքից ազատվելու ցանկության մասին, սակայն նրա վրա «վերևներից» պարտավորություն է դրվել՝ նախ ամբողջությամբ մարել քաղաքացիների պարտքերը, որոնք առաջացել են իր մոր ու քրոջ ապօրինությունների արդյունքում, և նոր միայն հնարավորություն կունենա լքելու ԱԱԾ համակարգը:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս