«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը կարծիք է հայտնել, որ պետք է լուրջ ընդունել ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու՝ Ադրբեջանի սպառնալիքները: «Պետք է ուժեղացնենք թե՛ մեր երկիրը, թե՛ պաշտպանական կառույցները զուգահեռաբար: Միշտ էլ հայտարարություններ եղել են, բայց ոչ այսպես սրությամբ:
Եկել է ժամանակը, որ այդ հայտարարություններին պետք է վերաբերվենք ամենալուրջ կերպով, հակառակ դեպքում դրանք կարող են իրականություն դառնալ, բայց մենք այդպես էլ անլուրջ վերաբերմունքի պատճառով կունենանք շատ ավելի մեծ կորուստներ, քան ունեցանք ապրիլին,- ասել է նա՝ հավելելով,-ապրիլյան դեպքերի համեմատ, իհարկե, ավելի պատրաստ ենք գոնե մշտադիտարկման հնարավորությունների առումով: Բայց ընդհանուր առմամբ ես կցանկանայի, որպեսզի մենք ունենայինք ավելին»»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: