Պետեկամուտների կոմիտեի առաջիկա նախագծերից է մաքսատների սպասարկման սրահներից ուղիղ հեռարձակման ապահովումը: Ինչպես տեղեկացնում է
«Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԱ Պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը:
Նրա խոսքով` արդիականացված ու «մեկ պատուհան» սկզբունքով գործող Արարատյան մաքսատուն-վարչության ձևաչափը կներդրվի նաև սպասարկման այլ սրահներում՝ ուղիղ հեռարձակում ապահովելով նաև ՊԵԿ-ի կայքում (petekamutner.am): «Արարատյան մաքսատան ծրագիրը 2018-ի մեր առաջնահերթություններից էր, որի ձևաչափը պետք է ներդնենք բոլոր սպասարկման սրահներում: Ինչպես գիտեք, այնտեղ` առաջին հարկում, մոնիտորի վրա ցուցադրվում է հերթերի կառավարման համակարգը, ինչպես նաև առկա է սպասարկման սրահի առցանց տեսադիտման հնարավորություն: Մենք կարճ ժամանակում բոլոր սպասարկման սրահների ուղիղ հեռարձակումը կփորձենք իրականացնել նաև ՊԵԿ-ի պաշտոնական կայքում: Սրա նպատակն է լինել առավել բաց ու թափանցիկ, որպեսզի ցանկացած սուբյեկտ տեսնի, թե որտեղ ինչ է կատարվում»,- ասաց Սամվել Ավետիքյանը:
ՊԵԿ-ն առաջիկայում իր կայքում ուղիղ հեռարձակում կապահովի մաքսատների սպասարկման սրահներից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ