«Էս ցիրկը թարգենք». Սամվել Բաբայանի ործով Վերաքննիչ որոշումը կհրապարակվի վաղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը  կհրապարակվի ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով Վերաքննիչ դատարանի որոշումը: Այսօր տեղի ունեցած դատական նիստի ժամանակ կողմերը հանդես են եկել ճառերով, որից հետո ամբաստանյալներն ունեցան նաև վերջին խոսք ասելու իրավունք: Ըստ այդմ, Սամվել Բաբայանը պահանջում է արդարացնել իրեն և բեկանել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Նա  իր վերջին խոսքում կրկին հայտարարել, թե ամբողջ գործը շինծու է: «Ես մեղքը իմ վրա չեմ վերցնելու, մինչև վերջ գնալու եմ, էս ցիրկը թարգենք», – նշեց նա՝ խնդրելով ուսումնասիրել յուրաքանչյուր դրվագը, որից հետո միայն վճիռ կայացել: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Դատական ակտը կհրապարակվի վաղը:

Հիշեցնենք, որ Առաջին ատյանի դատարանը մի խումբ անձանց ապօրինի «Իգլա» զենահրթիռային համալիր ձեռք բերելու, փոխադրելու, դրդելու, ինչպես նաեւ հանցավոր ճանապարհով 5 000 եվրո թղթադրամներ ձեռք բերելու մեղադրանքներով Սամվել բաբայանին դատապարտել է վեց տարի ազատազրկման։




Լրահոս