«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ «վերստին» Ազատության հրապարակ «գործուղվելու» մասին, միանշանակ չի ընդունվել ո՛չ իր շրջապատի, ո՛չ գործընկերների կողմից։ Մեր տեղեկություններով, նրա շրջապատում կան մարդիկ, ովքեր փորձում են հետ պահել նրան այդ քայլից։ Ավելին՝ զգուշացնում են, որ կրկին կհայտնվի բանտում, սակայն նրան այդ զգուշացումները հետ չեն պահում, նա «պատրաստ է նորից բանտ նստել»։
Ինչ վերաբերում է դաշինքի ընկերներին, ապա այստեղ եւս միասնական կարծիք չկա՝ եթե «Քաղաքացիական պայմանագրի» կազմը կողմ է փողոց դուրս գալուն, ապա «Լուսավոր Հայաստանում» ավելի «ինստիտուցիոնալ» պայքարի կողմնակից են՝ ամբիոններից ու անարյուն։ Փողոց դուրս գալուն դեմ չէ նաեւ Արամ Սարգսյանի «Հանրապետությունը»։ Եթե դիրքորոշումների տարբերությունը խորանա, չի բացառվում, որ Էդմոն Մարուքյանի թիմն առանձնանա «Ելք» դաշինքից, իսկ մյուս երկու կուսակցությունն արդեն մեկ կուսակցություն դառնան»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: