Ազատության հրապարակն արդեն «բրոնյա» են արել. լուրջ խմորումներ են սպասվում. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ի տարբերություն նախորդ տարվա, երբ ընտրություննեից հետո փողոցային պայքար տեղի չունեցավ, այս տարի Ազատության հրապարակը թափուր չի մնա: Այստեղ լուրջ քաղաքական խմորումներ են լինելու:

Արդեն քաղաքական ուժերը հայտեր են ներկայացնում հրապարակը «բրոնյա» անելու համար:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է Ազատության հրապարակ գործուղվելու մասին, իսկ մի քանի օր է, ինչ Ֆեյսբուք սոցիալական ցանցում առանձին օգտատերեր հայտարարություն են տարածում, որ մարտի 10-ին Երեւանի Ազատության հրապարակում տեղի է ունենալու համահայկական հանրահավաք: Նպատակը՝ բողոք ընդդեմ «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների դատական գործով» կայացվելիք վճիռների»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս