Փետրվարի 28-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

***

Փետրվարի 28-ին ժամը 12:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում փաստաբան Տիգրան Աթանեսյանը կխոսի Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունից, կանդրադառնա Բարձրագույն դատական խորհրդի և դատական համակարգի անկախության փոխկապակցվածությանը, ինչպես նաև կներկայացնի խորհրդի գլխավոր գործառույթները` դրանց արդյունավետությունը, թերի և լավ կողմերը:

***

Փետրվարի 28-ին ժամը 12.30-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  (Իսահակյան 28. 3-րդ հարկ)  տեղի  կունենա  «Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական–քաղաքացիական նախաձեռնության անդամներ՝ լրագրող Գոհար Արշակյանի, մանկավարժ Սոսե Ղլեջյանի,  «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանի և սփյուռքահայ լրագրող,  պատմաբան  Գևորգ Յազըճյանի համատեղ ասուլիսը։
 Թեման՝ «Գերագույն Հոգևոր խորհրդի աննախադեպ հայտարարությունը և թուրքական իշխանություններին համագործակցության  հրավերքը.  Մայր Աթոռի  «զգուշավոր բանակցային» պահվածքի վտանգավոր հետևանքները  Հայաստանում և Սփյուռքում։
Արցախում հակառակորդի գնդակից զոհված զինվորի դին եկեղեցում դնելու թույլտվություն չտված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի մեկնաբանությունները. համայնքի ընդվզումը. հանրության գնահատականը և հրատապ անելիքները»։
***

Մարտի 1-ից ուժի մեջ մտնող կառավարության որոշումը, ըստ որի` մի շարք դեղեր հնարավոր կլինի գնել միայն դեղատոմսով, շարունակում է բուռն քննարկման առարկա մնալ հանրության շրջանում. հօգո՞ւտ, թե՞ ի վնաս բնակչության:

Թեմայի շրջանակներում փետրվարի 28-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում կխոսեն Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի գիտական ղեկավար, Երեւան քաղաքի գլխավոր սրտաբան, դոկտոր, պրոֆեսոր Պարունակ Զելվեյանը, հանրային առողջապահության մասնագետ Դավիթ Պետրոսյանը եւ «Ընտանիքի առողջության պահպանման համալիր» ԲՀԿ ղեկավար Մերի Խաչիկյանը:

***

Փետրվարի 28-ին  ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Թեման՝ Լրանում է մարտի 1-ի իրադարձությունների 10 տարին:

***

Փետրվարի 28-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: ԹԵՄԱ՝ Սումգայիթի հայկական ջարդերի իրավա-քաղաքական գնահատականի հիմնախնդիրը: Ամփոփ դիտարկումներ՝ ողբերգության 30-րդ տարելիցին ընդառաջ:
***




Լրահոս