Գեղարքունիքի մարզպետը շրջայց է կատարել Մարտունի քաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ փետրվարի 28-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայց է կատարել  Մարտունի քաղաքում, որտեղ խորհրդակցություն է անցկացրել  համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանի և համայնքապետարանի աշխատակիցների հետ։ Մարտունու քաղաքապետը  մարզպետին ներկայացրել է անցած տարվա ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ պատկերը և ընթացիկ տարվա  առաջնահերթ անելիքները, առանձնահատուկ շեշտելով այն ուղղությունները, որտեղ ակնկալվում է պետական աջակցություն։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել համայնքի ղեկավարին կատարված աշխատանքների համար, նշելով, որ ընդհանուր առմամբ գոհ է արդյունքներից և  հավելել, որ այս տարի անհրաժեշտ է առանձնակի ուշադրություն դարձնել զարգացման ծրագրերին, քանզի լավ կազմված և իրատեսական ծրագրի առկայությունը հնարավորություն կտա գտնել ներդնողներ ոչ միայն տեղացի կամ սփյուռքի գործարարների շրջանում, այլև միջազգային կազմակերպություններում։

Հանդիպման երկրորդ կանգառը «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությունում էր, որտեղ ՀԿ-ի  նախագահը  Անահիտ Գևորգյանը մարզպետին ներկայացրել է կազմակերպության  22 տարվա գործունեությունը: ՀԿ-ի նախագահը  առանցքային ձեռքբերումներից  առանձնացրել է  է «Իղձ» սոցիալական ձեռնարկության ստեղծումը։ Այն կարի արտարդրության և գունավոր տպագրության միջոցով բարելավում է հաշմանադմություն ունեցող անձնանց զբաղվածության խնդիրը։ 2017 թվականից այս ձեռնարկությունը  Հայաստանում առաջին անգամ սկսել է լուսանդրադարձիչ հագուստի, աքսեսուարների, արտահագուստի արտադրություն։ Հանդիպման ավարտին Կարեն Բոթոյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում աջակցել ձեռնարկության գործունեությանը։

Այցի  վերջին կանգառը Մարտունու բժշկական կենտրոնն էր, որտեղ մարզպետ Կարեն Բոթոյանը ծանոթացել է առկա պայմաններին, շրջել հիվանդասենյակներում։ Բուժանձնակազմի հետ ունեցած զրույցի ընթացքում ի թիվս  այլ թեմաների ,  քննարկվել է նաև առողջապահության ոլորտում  տեղի ունեցող փոփոխությունների հետ կապված հարցեր, որտեղ մարզի ղեկավարը հորդորել է շարունակական քայլեր ձեռնարկել անձնակազմի մասնագիտական գիտելիքները կատարելագործելու և  սպասարկման որակը  էլ ավելի բարելավելու  ուղղությամբ։

Գեղարքունիքի մարզպետարան




Լրահոս