Սեռական ոտնձգության հետքերով. ինչ բացատրություններ է տվել ՀՀԿ անդամը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու նիստում հայտնի միջադեպի գործը հետաքրքիր ընթացք է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս գործը Կենտրոնի քննչական բաժնից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարեւագույն գործերով քննչական վարչություն: Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀԿ ավագանու անդամներից դեռեւս ոչ ոքի ծանուցում չի եկել, որպեսզի ներկայանան քննչական բաժին եւ ցուցմունք տան:

Բայց ՀՀ ոստիկանությունում երկու անգամ բացատրություն է տվել ավագանու ՀՀԿ-ական անդամ Էդմոն Կիրակոսյանը, որին Մարինա Խաչատրյանը մեղադրել էր իր նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ` պատճառաբանելով իր ապտակը: Կիրակոսյանն էլ իր հերթին էր ապտակել Խաչատրյանին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «ԻնտերԼոտո» բուքմեյքերային ընկերության տնօրեն, ՀՀԿ-ական Կիրակոսյանն ամեն կերպ հերքել է սեռական ոտնձգության փորձի մտադրությունը:




Լրահոս