Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը գնաց ոչ թե հարաբերությունների կարգավորման ճանապարհով, այլ նոր պատեր ստեղծելու ճանապարհով։ Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո նշել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման փաստը։
«Եվս մեկ անգամ հայկական կողմը վերահաստատել է, որ մենք առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից ենք եղել։ Ափսոսանքով նշենք, որ Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը գնաց ոչ թե հարաբերությունների կարգավորման ճանապարհով, այլ գնաց նոր պատեր ստեղծելու ճանապարհով։ Երբ մենք սկսում էինք ֆուտբոլային դիվանագիտությունը, թուրքական կողմն ասում էր, որ ուզում են զրոյի հավասարեցնել խնդիրները հարեւանների հետ։ Նրանք զրոյի են հասցրել հարեւանների թիվը, որոնց հետ խնդիրներ չունեն», -նշեց նա: