«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Պատգամավորական մանդատից հրաժարված Հրայր Թովմասյանը, որի ջանքերով հորով-մորով արվեց իշխանությունների ջրաղացին ջուր լցնող սահմանադրական բարեփոխումների օրենքի նախագիծը, ցայտնոտի մեջ է: Նա այս օրերին տխուր տրտում շրջում է ԱԺ միջանցքներում ու գրեթե ոչ մեկի հետ չի շփվում: «ՉԻ» տեղեկություններով՝ մանդատից հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո Թովմասյանը փաստի առաջ է կանգնել: Նրան հանկարծակիի է բերել այն փաստը, որ Սերժ Սարգսյանը իր մտերիմների շրջանում հայտարարել է, թե Հրայր Թովմասյանը շատ երիտասարդ է Սահմանադրական դատարանի նախագահ դառնալու համար և կարող է զբաղեցնել միայն ՍԴ շարքային դատավորի պաշտոն»:
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: