Սնանկացող, տուն-տեղ կորցրած մարդկանց թիվը գնալով ավելանում է. «բանկերը հարստացան մարդկանց թալանելու հաշվին». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում օր օրի մեծանում է սնանկացող, իրենց տները, բնակարանները, հողամասերը գրավադրած եւ վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով դրանք կորցրած քաղաքացիների թիվը: «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրություն է կատարել եւ պարզել, որ հայաստանյան առեւտրային բանկերից յուրաքանչյուրը միայն Երեւանում ունի մի քանի տասնյակից ավելի օտարման ենթակա տներ ու բնակարաններ:

Էլ չենք խոսում արտադրամասերի, հացի փռերի, գրասենյակային տարածքների մասին, որոնք գրավադրվել են եւ պարտքի դիմաց մնացել են բանկին: Իսկ ազգային վիճակագրական ծառայության հաշվետվություններից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ միայն այս տարվա հունվարին իրականցվել է գրավադրման 1242 գործարք: Հատկանշական է փաստը, որ ժամանակին եղել են պատգամավորներ, որոնք օրենսդրական առաջարկ են ներկայացրել մարդու վերջին ունեցվածքը ձեռքից չխլելու մասին. ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը մեզ հետ զրույցում հիշել է իր ներկայացրած, բայց եւ մերժված օրինագիծը` արձանագրելով. «Բանկերը հարստացան մարդկանց թալանելու հաշվին»»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս