Beeline-ը հայտարարում է Drive սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է հետվճարային Drive սակագնային փաթեթների պայմանների փոփոխության և կանխավճարային Drive փաթեթների գործարկման մասին։ Այսուհետ Drive Mini, Drive Midi, Drive Maxi և Drive Maxi+ փաթեթների դիմաց տրամադրվելու է համապատասխանաբար 15 ԳԲ, 40 ԳԲ, 65 ԳԲ և 100 ԳԲ ինտերնետ, թե՛ հետվճարային, թե՛ կանխավճարային համակարգում։ Փաթեթների արժեքները մնում են անփոփոխ՝ Drive Mini՝ 3000 դրամ, Drive Midi՝ 5000 դրամ, Drive Maxi՝ 7000 դրամ և Drive Maxi+՝ 10 000 դրամ։

«Մենք հետևողականորեն աշխատում ենք մեր գործող փաթեթների վրա, որպեսզի բարելավենք դրանք ու առավել հարմարավետ և շահավետ դարձնենք մեր բաժանորդների համար։ Գերարագ բջջային ինտերնետն այսօրվա դրությամբ ամենապահանջվածներից է աշխարհում, և մենք անում ենք ամեն բան, որ այն հասանելի լինի բոլորին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ Drive սակագնային փաթեթները տրամադրում են գերարագ ինտերնետ դյուրակիր համակարգիչների և WiFi/USB  մոդեմների համար։ Անցումը հնարավոր է միայն ինտերնետ սակագնային փաթեթների միջև։ Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia», հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:




Լրահոս