ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ի՞նչ նպատակով է իրականացվում բժշկասոցիալական փորձաքննություն. ի՞նչ է իրենից ենթադրում վերջինս: Եվ ուզում եմ իմանալ` եթե անձի առողջական վիճակը ծանր է եւ ի վիճակի չէ ներկայանալ բժշկասոցիալական փորձաքննության մարմին, ապա ինչպե՞ս պետք է տեղի ունենա նրա բժշկասոցիալական փորձաքննությունը:
Երանուհի Նալբանդյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ անձին հաշմանդամ ճանաչելու` «հաշմանդամ երեխա» կարգավիճակ եւ հաշմանդամության խումբ սահմանելու, հաշմանդամ չճանաչելու, հաշմանդամության ժամկետ, պատճառական կապ, մահվան պատճառական կապ, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճան որոշելու, հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագիր մշակելու եւ հաստատելու, ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետի երկարացման թույլտվություն տալու: (Հիմք` ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետ):
Հայտնում ենք նաեւ, որ հանձնաժողովը անձի բժշկասոցիալական փորձաքննությունը կարող է իրականացնել անձի գտնվելու վայրում, եթե անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը դրա մասին նշել է դիմումում` ներկայացնելով հեռակա կամ հիվանդանոցային փորձաքննություն իրականացնելու հիմքեր: (Հիմք` ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետ):
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովն իրավասություն ունի անձին լրացուցիչ հետազոտման ուղեգրելու` ախտորոշման ճշտման; հետազոտման հատուկ մեթոդների կիրառում պահանջող դեպքերում; ներկայացված բժշկական հիմքերի հավաստիությունը ճշտելու; ինչպես նաեւ անհրաժեշտ կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: