«Ելք» խմբակցությունը կդիմի՞ դատախազություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Ելք» խմբակցությունը դեռեւս չի որոշել՝ խորհրդարանում Բարձրագույն դատական խորհրդի անդամների քվեարկության ժամանակ տեղի ունեցածի մասով կդիմե՞ն իրավապահ մարմիններին, թե՞ ոչ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, թե իրենք այդ մասով որեւէ քննարկում դեռեւս չեն ունեցել:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամների քվեարկությունից հետո հայտարարվեց, թե Գագիկ Հարությունյանը ստացել է ընդամենը երկու դեմ ձայն, մինչդեռ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ իրենց 7 պատգամավորները դեմ են քվեարկել Հարությունյանին, եւ որ իրենց քվեաթերթիկները փոխարինվել են «կողմ»-ով: Ասել է, թե տեղի է ունեցել հանցագործություն:




Լրահոս