Մարտի 2-ին, ժամը 14:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Էմինի փողոցի թիվ 123 հասցեում գտնվող Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի 99 UU 299 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` 2000 թ. ծնված Ռ. Բ.) բախվել է թիվ 49 երթուղին սպասարկող կայանած «ԳԱԶել» մակնիշի 1536Տ պետհամարանիշի ավտոմեքենային (վարորդ` Ժ. Մ.), այնուհետև գազատար խողովակին և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: