Օրենքի առաջ հավասար են բոլորը, բացի «Թեղո՞ւտ»-ից. ինչո՞ւ ընկերությունը չի մուծում բնապահպանական վճարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզում հանքարդյունահանող, հանքաքար վերամշակող ընկերությունները շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետումների պատճառով բնապահպանական վճարներ են մուծում: Բայց արի ու տես, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն այս առումով արտոնյալ կարգավիճակում է:

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել Տավուշի մարզպետարան` փորձելով պարզել, թե 2017թ. այդ բնահպանական վճարումներից Տավուշի մարզի համայնքներին որքա՞ն գումար է տրամադրվել, որքա՞ն գումար կտրվի 2018թ., Թեղուտի հանքավայրը շահագործող ՓԲԸ-ն բնապաhպանական որքա՞ն վճար է մուծել 2017թ., ինչքա՞ն կմուծի 2018թ.-ին: Մեր հարցմանն ի պատասխան` մարզպետարանից հայտնել են, որ շրջակա միջավայր (ջրային ավազան) վնասակար նյութերի եւ միացությունների արտանետման համար 2017թ. համար նախատեսված բնապահպանական վճարներից Տավուշի մարզի 10 համայնքներին տրամադրվել է 7 միլիոն 232 հազար դրամ՝ բնապահպանական եւ առողջապահական ծրագրեր իրականացնելու համար, 2018թ. Տավուշի մարզի համայնքներին այդ նպատակով գումարներ չի վճարվելու:

Մարզպետարանը հայտնել է նաեւ. ««Թեղուտ» ՓԲԸ-ն շրջակա միջավայր (ջրային ավազան) նյութերի եւ միացությունների արտանետման համար ՀՀ Lոռու եւ Տավուշի մարզերի ազդակիր համայնքներին բնապահպանական վճարներ չի մուծում»: Ստացվում է` օրենքի առաջ հավասար են բոլորը, բացի «Թեղուտ»-ից:




Լրահոս