Մարտի 11-ին կայանալիք ընտրություններին մրցակցություն չի լինի. Տիգրան Մուկուչյան. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «2018 թվականի մարտի 11-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում, և ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ համայնքի ղեկավարի ընտրությունների հետ կապված մրցակցություն ակնկալել չի կարելի, որովհետև հիմնականում համայնքի ղեկավարի ընտրության պարագայում կա մեկ թեկնածու։ «Համայնքի ղեկավարներից ութը առաջադրված են ինքնառաջադրման կարգով, երկուսը՝ ԲՀԿ-ի կողմից, ինը՝ ՀՀԿ-ի։ Իսկ ավագանու անդամի պարագայում ինքնառաջադրվել են 75 քաղաքացիներ, ՀՅԴ-ի կողմից՝ մեկ թեկնածու և ՀՀԿ-ի կողմից՝ 62 թեկնածու»։

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս