Ազատամարտիկ, ԼՂ բանակի ստեղծողներից, ԼՂՀ ‹‹Մարտական խաչ›› 1-ին աստիճանի շքանշանի ասպետ…
09.03.1966, Երևան- 03.07.1992, գ. Մյուրիշեն (ԼՂՀ Մարտունու շրջան), ազատամարտիկ, 2-րդ գումարտակի փոխհրամանատար:
ՊԲ կապիտան (հետմահու, 1995): 1-ին, 2-րդ և 3-րդ մոտոհրաձգային գումարտակների հիմնադիրներից: 1984-86-ին կամավոր ծառայել է Աֆղանստանում տեղակայված ԽՍՀՄ զորամիավորումում: ՀՀԴ կուսակցության անդամ (1991): Սովորել է Երևանի պետական համալսարանում (1986-ից):
1989-92-ին մասնակցել է ՀՀ Իջևանի, Նոյեմբերյանի, Արարատի, Վարդենիսի, Գորիսի (Շուռնուխ), ԼՂՀ Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական, Կրկժանի, Հադրութի, Խոջալուի, Լեսնոյի, Մալիբեյլիի ազատագրական մարտերին: Շուշիի և Լաչինի ազատագրման ժամանակ եղել է ջոկատներից մեկի հրամանատարը:
2000-ին Երևանի Շենգավիթ թաղամասում հիմնվել է Վարդանի տուն-թանգարան- գրադարանը: Նրա անունով է կոչվել Շուշիի փողոցներից մեկը: Նկարահանվել է Վարդան Ստեփանյանին նվիրված ‹‹Վարդանը›› ֆիլմը (2002, ‹‹Խոնարհ հերոսներ›› ֆիլմաշար, ռեժիսոր՝ Ս. Թադևոսյան):
Թաղված է Եռաբլուրում: