Ովքեր կմասնակցեն Ժիրայր Սէֆիլյանի նախաձեռնությամբ ստեղծված ճակատի հանրահավաքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազատության հրապարակում հանրահավաք տեղի կունենա: Նախաձեռնողնեն էլ ազատազրկման մեջ գտնվող  Ժիրայր Սեֆիլյանի կոչով ձեւավորված Հայաստանի փրկության ճակատն է: Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքն ուղղված է լինելու Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացի դեմ: Ճակատի անդամները տարբեր զրույցներում չեն բացառել, որ կլինեն նստացույցեր, բողոքի երթեր, այսինքն` այսօրվա ակցիան կարող է շարունակական բնույթ կրել:

Հետաքրքիր է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ապրիլի 9-ից 17-ը եւս մտադիր է այդպիսի ակցիաների միջոցով կանխել Սերժ Սարգսյանի վարչապետությունը: Ճակատի անդամներն այսօրվա հանրահավաքին միանալու կոչ արել են նաև նրանց, նույնիսկ Փաշինյանին հարթակից ելույթ ունենալու հնարավորություն նախատեսել, սակայն այսօրվա հանրահավաքին որպես քաղաքական ուժ ՔՊ-ն կամ առհասարակ «Ելք» դաշինքը չի միանա, եթե մասնակցեն էլ, ապա միայն որպես քաղաքացիներ: Նրանք գտնում են, թե տարբեր մոտեցումներ ունեն:

Դեռևս պարզ չէ նաև, թե արդյոք այսօրվա հանրահավաքին կմասնակցի Րաֆֆի Հովհաննիսյանը, թե ոչ: Արմեն Մարտիրոսյանը նախաձեռնող խմբի կազմում է, սակայն Հովհաննիսյանի մասնակցելը հայտնի կդառնա միայն այսօր:

Հիշեցնենք, ապրիլի 9-ին ավարտվում են նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները: Ապրիլի 17-ին միայն խորհրդարանը վարչապետ կընտրի: Հավանականությունը մեծ է, որ իշխող ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում կառաջադրի հենց Սերժ Սարգսյանի թեկնածությունը:




Լրահոս