Այսօր թատրոնի և կինոյի հայ դերասան Վլադիմիր Մսրյանի ծննդյան օրն է:
Վլադիմիր Մսրյանը ծնվել է Օրջոնիկիձեում (այժմ՝ Վլադիկավկազ), դերասանի ընտանիքում։ 1958-1962 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1963-1964 թվականներին աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, 1964-1966 թվականներին՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, 1966 թվականից՝ Երևանի դրամատիկական թատրոնում:
Դերեր
Համլետ՝ Շեքսպիրի «Համլետ»
Ալեքսեյ՝ Դոստոևսկու «Խաղամոլը»
Հերոստրատ՝ Գորինի «Մոռանալ Հերոստրատին»
Միհրդատ Պոնտացի՝ Զեյթունցյանի «Աստվածների կանչը»
Վոյնիցկի՝ Չեխովի «Քեռի Վանյա»
1972 թվականից նկարահանվել է կինոյում՝
«Վերադարձ» («Հայֆիլմ»)
«Պագանինի» («Բուլղարֆիլմ» և «Մոսֆիլմ»)
«Խնձորի այգին»
«Շեկ ինքնաթիռ»
«Ամրոց», 1978
«Պտտահողմ» («Տաջիկֆիլմ»)
«Լռության սիմֆոնիա» (Հայաստանի ազգային կինոկենտրոն)
«Ձայն բարբառոյ…»
«Նիկոլո Պագանինի», 1982
«Հատակում», 1987