«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««2Ն Քոմփընի» ընկերության շուրջ առաջացած աղմուկը հասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընդունարան։ Հիշեցնենք, որ ընկերության համասեփականատեր, ռուսաստանահայ գործարար Ռուբեն Գրիգորյանը տևական ժամանակ ահազանգում է, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը փորձում է տնօրինել նաև ընկերության մյուս՝ իրեն պատկանող հատվածը, ու իր իսկ խոսքով` դրան հասնելու համար «պատվերով քրեական գործ է հարուցվել»։ «2Ն Քոմփընի» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Սեմյոնովը «Ժամանակ»-ին ասաց, որ ինքն օրերս եղել է նախագահականի ընդունարանում, իր դիմումն ընդունել են. «Ասել են, որ այն բավականին լուրջ բնույթ է կրում, այդ պատճառով էլ դիմումին պետք է վերաբերվել ինչպես հարկն է, և այն ուղարկվել է ներքին գործերի նախարարություն, հիմա ես այդ հարցը կարգավորում եմ ՆԳՆ-ի միջոցով»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: