«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կկարողանա՞ Բարձրագույն դատական խորհուրդը կատարել իր առաքելությունը՝ երաշխավորել դատարանների անկախությունը՝ հաշվի առնելով, որ ԲԴԽ-ն ղեկավարելու է ՍԴ նախագահ, իշխանությունների հետ հազար թելով կապված Գագիկ Հարությունյանը՝ հարցրինք սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանին։ Նա չցանկացավ «անձնավորված» կարծիք հայտնել, շեշտեց, որ նորաստեղծ մարմինն իր լծակներով ընձեռում է բոլոր հնարավորությունները․ «Մի բան է ունենալ լավ օրենք, մեկ ուրիշ բան՝ այդ օրենքը լավ կիրառել։ Մեզ մոտ կիրառումը խնդիր է, եւ այն կարծիքին եմ, որ ավելի լավ է ունենալ թերի օրենք, կատարյալ կիրառողներ, քան կատարյալ օրենք՝ թերի կիրառողներ»։ Իսկ մեր իրականությունում բախվում ենք երկրորդ տարբերակին, քանի որ, բազում թերություններով հանդերձ, ունենք լավ օրենսդրություն․ «Վերջին հաշվով, այդ օրենքները կիրառվում են հասարակության մեջ, իսկ եթե հասարակությունը պահանջատեր չէ, ինչպե՞ս կարող է հավակնել, որ դա կիրառվի»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: