«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական կուլիսներում անհանգստություն կա` ապրիլի 9-18-ն ընկած լյուֆտի մասով, երբ Սերժ Սարգսյանը մեկ շաբաթ դե ֆակտո իշխանություն չի ունենալու, առաջադրվելու դեպքում էլ ընդամենը թեկնածու է լինելու: Տագնապը ոչ թե ընդդիմադիրների հանրահավաքների հետ է կապված՝ «Տեսանք, էլի, իրենց միտինգները, երկուսուկես մարդ է հավաքվում», այլ` ՊՊԾ-ի գրավման տիպի փորձերի՝ ասաց իշխանական մեր աղբյուրը:
Դա է պատճառը, որ համապատասխան մարմիններին հրահանգ է տրված աչալուրջ լինել, վերջին օրերին խստացվել են հատուկ պահպանվող օբյեկտների, առաջին հերթին՝ մետրոյի հսկողությունը: Ճիշտ է, դա բացատրում են քուրդ ահաբեկիչների հայտնաբերման փաստով, որոնք պետք է «Հայաստանի միջով անցնեին դեպի Իրան, ապա` Թուրքիա», սակայն իրական պատճառը ներքին «ինցիդենտները» բացառելն է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: