«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջապես որոշվել է, թե ով է ղեկավարելու «Աբովյան» ՔԿՀ-ն։ Մեր տեղեկություններով՝ ընտրությունը կանգ է առել Քրեակատարողական համակարգում երկարամյա աշխատանքի փորձ ունեցող Գայանե Վարդանյանի վրա։ Հենց նա էլ, ամենայն հավանականությամբ, կնշանակվի կանանց գաղութի պետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Աբովյան» ՔԿՀ-ի պետը՝ Արսեն Աֆրիկյանը, ՔԿ համակարգում կատարված վերջին փոփոխություններից հետո նշանակվեց Քրեակատարողական վարչության պետի տեղակալ։ Դրանից հետո հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել արդարադատության գնդապետ Արտակ Հարությունյանը»։
Առավել մանրամասը` oրաթերթի այսօրվա համարում