«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի նոր Սահմանադրությունը նախատեսում է, որ Հայաստանի սահմանների փոփոխությունը կարող է տեղի ունենալ միայն հանրաքվեով: Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամ Արարատ Զուրաբյանը փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին հարցրեց, թե դա ինչ է ենթադրում, և ինչպես պետք փոխվեն սահմանները: Քոչարյանն էլ պատասխանեց, որ ինքը իրավասու չէ մեկնաբանել Սահմանադրությունը: Այդ ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նման մի օրինակ ներկայացրեց. եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի, հնարավոր է, որ Հայաստանի ներսում գտնվող Քյարքին, փոխանակվի Արծվաշենի հետ:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: