Առեղծվածային դեպք Արմավիրում. երեխային պատանդ վերցրած տղամարդու հայրը պայթյունից է մահացել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս առեղծվածային պայմաններում մահացել է Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցրած Արգամ Հովիկյանի հայրը՝ Վարազդատ Հովիկյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում Վարազդատ Հովիկյանը մահացել է: Դժբախտ պատահար է եղել, թե սա հաշվեհարդար էր նրա որդու կատարած արաքի գործով, դժվար է ասել. տեղի ունեցածը մարդկանց համար մնում է առեղծված եւ ամենատարբեր ենթադրությունների տեղիք է տալիս: Ի դեպ, այս օրերին կալանքի տակ գտնվող Ա. Հովիկյանին իրավապահներն անգամ թույլ չէին տվել ներկա գտնվել հոր հուղարկավորությանը` հավանաբար խուսափելով տհաճ անակնկալներից:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս