ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ է ՀԷԿ-երի տիրակալ Նաիրա Նահապետյանը վստահ պնդում, թե կոյուղաջրի մեջ կիսլատա է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանից հետաքրքրվեց, թե որտեղից գիտեր, որ ավագանու հայտնի միջադեպի օրը բանկայի մեջ ազոտական թթու է եղել: ՀԷԿ-երի տիրակալ Նահապետյանը, որ նեղացել էր «Ժողովուրդ» օրաթերթից, փորձում էր արագ-արագ հեռանալ: Այնուամենայնիվ, այդ ընթացքում նա մի քանի բառ ասաց:

-Տիկի՛ն Նահապետյան միջադեպից անցել է մեկ ամիս եւ Դուք կոնկրետ ասել էիք, որ բանկայի մեջ ազոտական թթու է լցված, որտեղի՞ց գիտեիք, որ կիսլատա է լցված, այլ ոչ թե կոյուղաջուր:

-Ես հարցազրույց չեմ տալու:

-Դուք հստակ հայտարարություն եք արել` ասելով, որ բանկայի մեջ ազոտական թթու է եղել:

-Այո՛, հստակ:

-Կարո՞ղ եք ապացուցել, որ կիսլատա է եղել:

-Դուք անալիզը ունե՞ք:

-Իսկ դուք ունե՞ք

-Այո՛, ես ունեմ:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս