«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 21-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես էր եկել հաղորդագրությամբ` տեղեկացնելով ՀՀ մշակույթի նախարարությունում հայտնաբերված չարաշահումների մասին: 2014-2016թթ. ընթացքում «Հուշարձանների ամրակայում, նորոգում եւ վերականգնում» ծրագրի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնատար անձինք փաստացի չկատարված կամ թերի կատարված աշխատանքներն ընդունել են որպես ամբողջությամբ կատարված, ինչի հետեւանքով դրանց դիմաց ՀՀ պետական բյուջեից վճարվել է ընդհանուր առմամբ 67 մլն ՀՀ դրամ` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:
Այդ ժամանակ ՀՀ մշակույթի նախարարն այժմ Սերժ Սարգսյանի խորհրդական Հասմիկ Պողոսյանն էր: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ մեկնաբանությունների համար դիմել է Պողոսյանին, սակայն նա հայտարարել է, թե ոչնչից տեղյակ չէ: «Ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը գնում, եթե կոնկրետ ձեւակերպումները լինեն, ես կմեկնաբանեմ, եթե դա կոնկրետ, այսպես ասած, իմ աշխատելու ընթացքի հետ է եղել»,- ասել է նա:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: