Երևան քաղաքում քամուց տանիքներ են վնասվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 24-ին, ժամը 18:20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 10 շենքի տանիքի թիթեղը ուժեղ քամուց թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ամրացրել են շենքի տանիքի թիթեղը (6քմ):

***

Մարտի 24-ին, ժամը 18:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 59 շենքի տանիքի թիթեղները թուլացել և կախվել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ամրացրել են տանիքի թիթեղները (6 քմ):

***

Մարտի 24-ին, ժամը 18:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պուշկինի փողոցի թիվ 72 շենքի տանիքի թիթեղյա ծածկը ուժեղ քամուց թուլացել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ամրացրել են տանիքի թիթեղը (2 քմ):

***

Մարտի 24-ին, ժամը 18:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դրոյի փողոցի թիվ 14/1 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակների տանիքները ուժեղ քամուց մասամբ պոկվել և կախվել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ավտոտնակի տանիքի թիթեղը (մոտ 10 քմ) տեղափոխել են անվտանգ տարածք:

***

Մարտի 24-ին, ժամը 19:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 17 շենքի տանիքի թիթեղը թուլացել կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ապամոնտաժել են տանիքի թիթեղը:

***

Մարտի 24-ին, ժամը 19:26-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևան քաղաքի Միկոյան փողոցի թիվ 13 շենքի տանիքի սալիկները թուլացել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը սալիկները պոկվել թափվել են (0,5 քմ), և թուլացել են տանիքի թիթեղները:

Փրկարարները ամրացրել են տանիքի թիթեղները (3 քմ):

***

Մարտի 24-ին, ժամը 18:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դրոյի փողոցի թիվ 14/1 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակների տանիքները ուժեղ քամուց մասամբ պոկվել և կախվել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ավտոտնակի տանիքի թիթեղը (մոտ 10 քմ) տեղափոխել են անվտանգ տարածք:

***

Մարտի 24-ին, ժամը 18:50-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևան քաղաքի Սարյան փողոցի թիվ 27 շենքի տանիքի թիթեղը պոկվել կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ամրացրել են տանիքի թիթեղը (4 քմ):

***

Մարտի 24-ին, ժամը 18:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքն ուժեղ քամուց պոկվել է, առկա է ընկնելու վտանգ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տան (սեփականատեր Մ. Մ.) տանիքի թիթեղը (4 քմ) պոկվել և ընկել էր. փրկարարները թիթեղը տեղափոխել են անվտանգ տարածք:

***

Մարտի 24-ին, ժամը 18:12-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 18 շենքի տանիքի թիթեղները ճոճվում են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Կենտրոն-1 համատիրության աշխատակիցների հետ միասին ամրացրել են տանիքի թիթեղները (մոտ 5,5 քմ):

***

Մարտի 24-ին, ժամը 17:49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 39ա շենքի տանիքը ուժեղ քամուց թուլացել կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են կոնստրուկցիոն տարրերին ամրացված թիթեղները (15 քմ) և սահմանազատել տարածքը:

***

Մարտի 24-ին, ժամը 16:54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 10 շենքի տանիքի թիթեղը թուլացել և ճոճվում է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

***

Մարտի 24-ին, ժամը 15:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի թիվ 188 շենքի տանիքը ուժեղ քամուց պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարներն ամրացրել են շենքի տանիքի թիթեղը (1 քմ):

***

Մարտի 24-ին, ժամը 15:54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքի տանիքի թիթեղը պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները ապամոնտանտաժել են թիթեղները (25 քմ)

Տուժածներ չկան:

Ուշադրություն
Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքները բախվում են Սև ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ։ Այս երևույթի արդյունքում ձևավորվող հզոր ճակատային գոտու հետևանքով մարտի 24-ին կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ։
Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35 մ/վրկ, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց Ձորում և Երևանում քամու պոռթկումները կարող են հասնել 20-25 մ/վրկ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր կամ ծառի ճյուղեր, պոկվեն տանիքներ կամ տանիքների առանձին հատվածներ, ընկնեն գովազդային վահանակներ, էլեկտրոհաղորդման գծեր և այլ առարկաներ։
Պայմանավորված նման վտանգավոր օդերևութաբանական իրադրությամբ ազգաբնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին կոչ ենք անում ցուցաբերել հնարավորինս զգոնություն։




Լրահոս