Փորձում էի օգնել Մեսսիին, ինչպես ժամանակին ինձ օգնում էր Ռոնալդոն. Ռոնալդինյո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն նշել է, որ միշտ փորձել է օգնել «կապտանռնագույնների» հարձակվող Լիոնել Մեսսիին, երբ վերջինս իր առաջին քայլերն էր անում «Բարսելոնայի» կազմում:

«Ես միշտ փորձել եմ նրա վրա դրական ազդեցություն թողնել: Փորձում էի օգնել նրան, ինչպես ժամանակին օգնում էր ինձ Ռոնալդոն: Ես զգում էի Ռոնալդոյի օգնությունը և ուզում էի, որ նույնը զգար նաև Մեսսին:
Մեսսին համեստ է եղել: Ապրում էինք նույն փողոցի վրա, այդ պատճառով ես նրան շատ լավ էի ճանաչում: Նույնիսկ այն ժամանակ ես գիտեի, որ նա ինձնից լավ ֆուտբոլիստ է»,- Ռոնալդինյոյի խոսքն է մեջբերում «Mirror»-ը:




Լրահոս