«Իջեւանի բենտոնիտ կոմբինատ»-ի բաժնետերը դատի է տվել ընկերությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղում գործող «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ բաժնետեր Արտյոմ Մահտեսյանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Իջեւանի բենտոնիտ կոմբինատի»: Նա պահանջում է հարգելի ճանաչել բաժնետոմսերը հետ գնելու մասին գրավոր պահանջ ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառները, բաժնետոմսերի հետ գնման գինը որոշել եւ բաժնետոմսերը շուկայական գնվող հետ գնելուն պարտավորեցնել:

2018թ. փետրվարի 15-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը որոշել է հայցադիմումը ընդունել դատարանի վարույթ եւ այդ գործով նախնական դատական նիստ նշանակել ապրիլի 12-ին: Գագիկ Մահտեսյանը 2012թ. եղել է Իջեւանի բենտոնիտ կոմբինատի տնօրեն: Կոմբինատի ներկայիս սեփականատերերը ջավախահայ բանաստեղծ Օքրո Օքրոյանի որդիներն են: Երբեմնի հսկա գործարանը սեփականաշնորհվելուց հետո տարբեր սեփականատերեր է ունեցել, գույքի մեծ մասն օտարվել է: Կոմբինատը այժմ իր արտադրական հզորությունների փոքր մասով է աշխատում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս