Արդեն որերորդ անգամ Ռուսաստանի հրդեհները վախեցնում են իրենց տվյալներով: Մարտի 25-ին տեղի ունեցած հրդեհի պատճառով մեծ թվով զոհեր եղան, որի հիմնական մասը երեխաներ էին:
Այդպիսի ողբերգությունները ստիպում են մտածել կարևոր հարցի մասին՝ ինչ անել հրդեհի ժամանակ:
- Նախապես ելքեր փնտրել
Երբ հայտնվում ես մարդաշատ վայրում, որոշիր, թե ինչպես կարող ես այնտեղից դուրս գալ չնախատեսված իրավիճակներում: ԱԻՆ-ի աշխատակիցները խորհուրդ են տալիս սա սովորություն դարձնել: Պետք է դա սովորեցնել նաև երեխաներին:
- Պետք չէ խուճապի մատնվել
Եթե արդեն զգացել եք ծխի հոտը, պետք չէ խուճապի մատնվել: Պետք է բարձրաձայն հայտարարել, որ տարածքում խեղդվելու վտանգ է առկա, և ավելի լավ է արագ հեռանալ:
- Պաշտպանել շնչուղիները
Եթե ձեզ հետ միշտ ջուր ունենաք, այն կարող է փրկել ձեր կյանքը: Դրանով կթրջեք կտորը և դրանով փակեք բերանը: Շնչել պետք է միայն թաց կտորի միջոցով:
- Սովորեցրեք երեխաներին մտածել իրենց մասին
Երեխաները մեծերից շատ են խուճապի մատնվում: Երբ նրանք վտանգի մեջ լինեն, կհետևեն ուրիշի գործողություններին, ոչ թե միայնակ որոշում կկայացնի: Սակայն պետք չէ սպասել ընկերներին կամ ծնողներին, պետք է գործել ինքնուրույն:
- Բազմությանը հակառակ մի շարժվեք
Պետք է բազմության շարժի ուղղությամբ շարժվել: Պոտք չէ կանգնել և մարդկանց փնտրել:
- Արագ վեր կենալ, եթե ընկել եք
Ամենավատ բանը, որ կարող է տեղի ունենալ, ընկնելն է: Վազելու ընթացքում անպայման նայեք, թե ինչ կա ձեր ոտքերի տակ:
- Խուսափեք վերելակներից
Իջնել խորհուրդ է տրվում աստիճանների միջոցով: Ոչ մի դեպքում վերելակից մի օգտվեք:
Մի քանի կանոն
- Փորձեք կանոնակարգել շնչառությունը: Վարժությունների ժամանակ չեք ունենա, սակայն կարող եք կարգավորել շնչառությունը:
- Պետք է նախապես իմանալ, թե ինչ եք անելու, այլ ոչ թե անմիտ կերպով վազեք:
- Եթե ձեզ հետ երեխա կա, ապա նրան հանգստացրեք բառերով: