Արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 31-ին՝ ժամը 15:15-ին, Երևան քաղաքի Ազատության պողոտա 2/2 հասցեում գտնվող «Ռեդիսսոն բլյու» հյուրանոցային համալիրից «ՍՈՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել:
Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, Աղետների բժշկության կենտրոն հերթապահ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ժամը 15:31-ին հաստատվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան: Պարզվել է՝ հյուրանոցի շոգեբաղնիքում առկա է ծխապատ գոտի. այրվում է շոգեբաղնիքի (մոտ 5-10 քմ) փայտե երեսպատումը: Տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: