![](https://armlur.am/wp-content/uploads/2018/04/da218e4eebb2d1a2aa593ef47989fe2e.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 1-ին այցելել է Դադիվանքի վանական համալիր եւ այնտեղ մասնակցել Սուրբ Հարության տոնի Սուրբ պատարագին: Այնուհետեւ Նախագահը ներկա է գտնվել համալիրի բակում կազմակերպված տոնական միջոցառմանը: Երկրի ղեկավարին ուղեկցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: