Թուրքիան Սիրիայում կշարունակի պայքարը քրդական կազմավորումների դեմ. Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան մտադիր Է Սիրիայում հակաահաբեկչական գործողությունը շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ չի ազատագրել այն տարածքները, որոնք գտնվում են «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» (ԺԻՈւ) քրդական կազմավորումների վերահսկողության ներքո:

Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ապրիլի 4-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել Է ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի նախագահների գագաթնաժողովից հետո կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր սիրիական հակամարտության կարգավորմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք գիտենք, որ սիրիացիներից շատերն սպասում են, թե մենք երբ ենք ավարտելու Աֆրինի ականազերծման եւ ենթակառուցվածքի վերականգնման մեր աշխատանքները, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ իրենց տներ: Ես կրկնում եմ, որ մենք կանգ չենք առնի այնքան ժամանակ, քանի դեռ անվտանգություն եւ կայունություն չենք բերի այն տարածաշրջաններ, որոնք գտնվում են ԺԻՈւ-ի վերահսկողության ներքո. առաջին հերթին դա վերաբերում Է Մանբիջին»,-ասել Է նա:




Լրահոս