Ալեքսան Հարությունյանի որդին հազարավոր դոլարներ է նվեր ստացել. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսան Հարությունյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:

Հարությունյանը հայտարարագրել է 150 հազար ամերիկյան դոլար փոխառություններ և 10 միլիոն 292 հազար դրամ տարեկան եկամուտ, որից 8 միլիոն 772 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 1 միլիոն 519 հազար դրամը տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս: Նրա դրամական միջոցները նախորդ տարի հետևյալ պատկերն են ունեցել: Տարեսկզբին հայտարարագրել է 53 միլիոն դրամ ու 25 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին՝ 5 միլիոն դրամ ու 75 հազար ԱՄՆ դոլար:

Կինը՝ Նաիրա Սահակյանցը, հայտարարագրել է միայն իր դրամական միջոցները, որոնք նախորդ տարի փոփոխություն չեն կրել ու կազմել են 15 միլիոն դրամ:

Պաշտոնյայի որդին՝ Դանիել Հարությունյանը, նույնպես տարեկան հայտարարագիր է ներկայացրել: Ըստ այդմ, նա ունեցել է 60 հազար դրամ ու 5 հազար ԱՄՆ դոլար եկամուտ, որից դոլարով արտահայտված գումարը նվիրատվություն է:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս